Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2986-Ա 19.08.2019թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի Հ.4480-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով 15.07.2019 թվականի ժառանգության իրավունքի վկայագրերը, Լ.Հարությունովայի, Ն.Հայրապետյանի, Է.Հայրապետյանի, Գ.Հայրապետյանի դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2014 թվականի հուլիսի 15-ի «Երևանի Մուշականի 1-ին փողոցի հ.20 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Մեջլում Մուշեղի Հայրապետյանի, Սաշա Մուշեղի Հայրապետյանի, Արփենիկ Արտյուշի Հայրապետյանի, Նորա Միխայիլի Հայրապետյանի իրավունքները վերականգնելու, 26.26քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.4480-Ա որոշման վերնագրում, նախաբանի 2-րդ նախադասությունում, 1-ին, 2-րդ, 3-րդ կետերում «Սաշա Մուշեղի Հայրապետյանի» բառերը փոխարինել «Լյուսյա Եղիշի Հարությունովայի, Էդգար Սաշայի Հայրապետյանի, Գարիկ Սաշայի Հայրապետյանի» բառերով, նախաբանի 1-ին նախադասությունում «Սաշա Մուշեղի Հայրապետյանի (ծնված 21.11.1947թ.)» բառերը փոխարինել «Լյուսյա Եղիշի Հարությունովայի (ծնված 19.11.1954թ), Էդգար Սաշայի Հայրապետյանի (ծնված 16.07.1982թ.), Գարիկ Սաշայի Հայրապետյանի (20.06.1983թ.) բառերով, 3-րդ կետում «Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մ.Աղաբեկյանին» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ