Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2990-Ա 19.08.2019թ.

ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.44/21 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 377.43ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ

ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արմեն Մանուչարյանի դիմումը՝ Նազարբեկյան թաղամասի հ.44/21 հասցեում գտնվող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով իրեն օտարելու մասին:
Երևանի քաղաքապետի 2019 թվականի փետրվարի 5-ի հ.185-Ա որոշմամբ՝ համայնքային սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 13.06.2019թ. հ.13062019-01-0260 վկայական) 377.43քմ մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչվել է Արմեն Մանուչարյանի գնման նախապատվության իրավունքը:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ, 66-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 72-րդ հոդվածի 2-րդ մասով, Երևան քաղաքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշման ծրագրով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության 15.07.2019թ. հ.07/Մ-7388 զեկուցագիրը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 24.07.2019թ. հ.18-06/1-Մ-7388 եզրակացությունը.
1. Նազարբեկյան թաղամասի հ.44/21 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող՝ 377.43քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) Արմեն Մանուչարյանին՝ Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 8-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 1109644 ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր:
3. Ընդունել ի գիտություն, որ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
4. Տեղեկացնել հողօգտագործողին, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից, 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում, որոշումը համարվում է ուժը կորցրած:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում։

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական, ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ