Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.09.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2991-Ա 22.09.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի Հ.3928-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Նարինե Մկրտչյանի դիմումը, Երևանի քաղաքապետի 2015 թվականի դեկտեմբերի 1-ի հ.3928-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետի 2015 թվականի դեկտեմբերի 1-ի «Դալմայի այգիներում գտնվող, Նարինե Մկրտչյանին տրամադրված հողամասի համար 2005 թվականի օգոստոսի 1-ին կնքված գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին հ.043 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու, պայմանագրում փոփոխություն ու լրացում կատարելու մասին» հ.3928-Ա որոշման 1-ին կետում «պետ Արսեն Ամյանին» բառերը փոխարինել «պետին» բառով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                         Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ