Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.09.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3002-Ա 23.09.2020թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 1007-Ա
ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի հ.298-Ն որոշման 1-ին կետով նախատեսված ժամկետը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով.
1. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2020 թվականի մարտի 17-ի «Երևան քաղաքում նոր կորոնավիրուսային հիվանդության /COVID-19/ տարածման դեպքերի կանխմանն ուղղված միջոցառումների մասին» հ.1007-Ա որոշումը:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
3. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                  Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ