ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

3011-Ա 22.08.2019թ.

<<ԵՐԵՎԱՆԻ Հ. ԻՍԱԿՈՎԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 132 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի 07.08.2019թ. հ.01/22.23/5415-19 գրությամբ ներկայացված <<Երևանի Հ.Իսակովի անվան թիվ 132 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ին ամրացված պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության գույքի վարձակալության տրամադրման աճուրդի 05.08.2019թ. հ.1495 ՎԱ-1 արձանագրությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի հ.125 որոշման 10-րդ կետով, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 14.01.2019թ. հ.1 պաշտոնական պարզաբանմամբ.
1. Առաջարկել <<Երևանի Հ.Իսակովի անվան թիվ 132 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ Ա. Խաչատրյան փողոցի հ.28 շենքի նկուղային հարկից՝ 51.0քմ ընդհանուր մակերեսով տարածի համար շաբաթական երկու օր /չորեքշաբթի, ուրբաթ/, ժամը՝ 15-00-ից 18.00-ն, 9000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով՝ Գայանե Ֆահրադյանի /անձ AN 0416945, 012, 22.03.2013թ./ հետ կնքել վարձակալության պայմանագիր՝ դրա կնքման պահից սկսած մեկ տարի ժամկետով` կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ վարձակալության պայմանագրերը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
3. Վարձակալության պայմանագրի կնքման՝ այդ թվում՝ նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են վարձակալի հաշվին:
4. Հանձնարարել <<Երևանի Հ.Իսակովի անվան թիվ 132 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին.
1) 10 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել սույն որոշման համաձայն վարձակալության պայմանագրի կնքումը և դրանից ծագող իրավունքի պետական գրանցումը,
2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության և անշարժ գույքի կառավարման վարչություններ ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները,
3) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները,

4) յուրաքանչյուր եռամսյակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչություն ներկայացնել տեղեկատվություն՝ պայմանագրով սահմանված վարձավճարի հավաքագրման, ինչպես նաև պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման վերաբերյալ: 

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել <<Երևանի Հ.Իսակովի անվան թիվ 132 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                          Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ