Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.09.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3083-Ա  14.09.2018թ.

 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի  N 2184-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Իրավական ակտերի մասին օրենքի 70-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով.
1.Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 2184-Ա որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1) կետով.
<<2.1) Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 15.12.2005թ հ2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը Արին Բերդի փողոց հ.1/8 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի:>>:
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանը:


                                   ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
                                   ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                 Կ. ԱՐԵՅԱՆ