Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.09.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3089-Ա  18.09.2018թ.

  ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հաշվի առնելով Բագրատունյաց փողոց հ.22/11 հասցեում գտնվող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար նախատեսված գումարների վճարման համար Երևանի քաղաքապետարանի 06.07.2018թ. տրված հ.04/15806 գրությամբ սահմանված 30-օրյա ժամկետից հետո Ռաֆիկ Հունանյանի կողմից 10.09.2018թ. նախատեսված գումարների փաստացի վճարված լինելու հանգամանքը /վճարման անդորրագրեր հ.901458 և հ.901459/.
1.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի բյուջեի հ.900015211262 և գանձապետական հ.900015211254 հաշիվներին 11.09.2018թ. մուտքագրված համապատասխանաբար 879840 (ութ հարյուր յոթանասունինը հազար ութ հարյուր քառասուն) դրամ և 180960 (մեկ հարյուր ութսուն հազար ինը հարյուր վաթսուն) դրամ գումարները վճարված լինելու հանգամանքը, 10-օրյա ժամկետում Ռաֆիկ Հունանյանի հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։  


                                      ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
                                      ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                              Կ.ԱՐԵՅԱՆ