Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.09.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3090-Ա  18.09.2018թ.

 ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հաշվի առնելով Քանաքեռ 14-րդ փողոց հ.44 շենք հ.1 հասցեում գտնվող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար նախատեսված գումարների վճարման համար Երևանի քաղաքապետարանի 16.03.2017թ. տրված հ.04/4631 գրությամբ սահմանված 30-օրյա ժամկետից հետո Դավիթ Դալլաքյանի կողմից 14.09.2018թ. նախատեսված գումարների փաստացի վճարված լինելու հանգամանքը /վճարման անդորրագրեր հ. 000868 և հ.000869/.
1. Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի բյուջեի հ.900015211262 և գանձապետական հ.900015211254 հաշիվներին մուտքագրված համապատասխանաբար 110760 (մեկ հարյուր տաս հազար յոթ հարյուր վաթսուն) դրամ և 242487 (երկու հարյուր քառասուներկու հազար չորս հարյուր ութսունյոթ) դրամ գումարները վճարված լինելու հանգամանքը, 10-օրյա ժամկետում Դավիթ Դալլաքյանի հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։  


                                      ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
                                      ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       Կ.ԱՐԵՅԱՆ