Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.09.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3092-Ա  18.09.2018թ.

 ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 41-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, 71-րդ հոդվածի 5-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի՝ 33-րդ հոդվածի 1-ին մասով հաշվի առնել Արաբկիր, Էրեբունի և Նոր Նորք  վարչական շրջանի ղեկավարների գրությունները.
1. Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի մասին» N 93-Ն որոշման NN 2, 3, 6 և 7 հավելվածներում կատարել վերաբաշխում՝ համաձայն սույն որոշման համապատասխանաբար NN 1-4 հավելվածների։
2. Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունվարի 11-ի «Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 41-Ա որոշման  NN  3, 4, 7  և 8 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն սույն որոշման համապատասխանաբար  NN 1-4 հավելվածների:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանի վրա։


                                        ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
                                        ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                     Կ.ԱՐԵՅԱՆ