Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.09.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3093-Ա  19.09.2018թ.

 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի Հ.2751-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Խաչիկ Սարիբեկյանի  դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2018 թվականի օգոստոսի 3-ի հ.2751-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 49-րդ հոդվածով և 48-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.
1.Երևանի քաղաքապետի 2018 թվականի օգոստոսի 3-ի «Նոր Նորքի 4-րդ միկրոշրջանի 2-րդ հատվածի հ.8 շենքի մոտ գտնվող ավտոտնակի զբաղեցրած հողամասի  վարձակալության  պայմանագրի գործողության  ժամկետը  երկարացնելու, պայմանագրում  փոփոխություններ  ու  լրացումներ կատարելու, հասցե  տրամադրելու  մասին» հ.2751-Ա  որոշման մեջ նշված՝ «Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար» բառերը փոխարինել «Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար» բառերով:


                                   ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
                                   ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                         Կ.ԱՐԵՅԱՆ