Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.09.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3094-Ա  19.09.2018թ.

 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի Հ.2934-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել Ալբերտ  Գալստյանի  դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2018 թվականի օգոստոսի 27-ի հ. 2934-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 49-րդ հոդվածով և 48-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.
1.Երևանի քաղաքապետի 2018 թվականի օգոստոսի 27-ի «Արկադի Գալստյանի հետ կնքված հողամասի  վարձակալության  պայմանագրի գործողության  ժամկետը  երկարացնելու, պայմանագրում  փոփոխություններ  ու  լրացումներ կատարելու, հասցե  տրամադրելու  մասին» հ. 2937-Ա  որոշման 1-ին կետում «Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակար Արմեն Ուլիխանյան» բառերը փոխարինել «Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ,վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Զաքոյան» բառերով:


                                              ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
                                              ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                  Կ.ԱՐԵՅԱՆ