Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.09.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3095-Ա  19.09.2018թ.

 ՎՐԱՑԱԿԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.4 ՆՐԲԱՆՑՔԻ Հ.5/2  ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ  ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ   ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Աննա Քրմոյանի դիմումը՝ Վրացական փողոցի հ.4 նրբանցքի հ.5/2 հասցեում գտնվող /անշարժ գույքի  նկատմամբ  իրավունքների  պետական  գրանցման  հ.22112012-01-1392 վկայական/  հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 48-րդ հոդված 2-րդ  մասով, 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով,  քաղաքացիական օրենսգրքի  466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության  07.09.2018թ. h.18-06/1-Ք-646 եզրակացությունը.   
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Աննա Քրմոյանի հետ կնքել համաձայնագիր՝ Վրացական փողոցի հ.4 նրբանցքի  հ.5/2 հասցեում գտնվող  20.0քմ մակերեսով հողի համար 2007թ. փետրվարի 23-ին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին հ.27/Կ պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու ու դրանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին.  
1) պայմանագրում «Ներսես Զաքոյանը» բառերը փոխարինել «Աննա Քրմոյանը» բառերով.
2) պայմանագրի 2.1 կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։>>.
3) պայմանագրի 5.1 կետում «1.0»  թիվը  փոխարինել «3.0» թվով, իսկ «2142» թիվը՝  «6426» թվով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման  անշարժ գույքի  պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
5. Սույն որոշման կատարման  ընթացքի  նկատմամբ հսկողությունն ապահովում  է  Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի  քարտուղարը:


                                             ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
                                             ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                    Կ.ԱՐԵՅԱՆ