Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.09.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3099-Ա  19.09.2018թ.

 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի Հ.700-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին  մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2016 թվականի փետրվարի 11-ի հ.25–Ն  հրամանի  N 1  հավելվածի 3.8–րդ, 3.11-րդ, 3.12-րդ կետերով,  հիմք ընդունելով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի 10.09.2018թ.  հ.27/02-418  և  Շենգավիթ վարչական շրջանի  ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի 11.09.2018թ. հ.22/01-19988  գրությունները.
1.Երևանի քաղաքապետի 2018 թվականի փետրվարի 26-ի «Տարածքային մակարդակում կնքված սոցիալական համագործակցության համաձայնագրի համաձայն ձևավորված համակարգող խորհրդի անհատական կազմը հաստատելու և Երևանի քաղաքապետի 2016 թվականի հուլիսի 13-ի հ.2566-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»   հ.700-Ա որոշման  մեջ  կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման  N 6 հավելվածի  1-ին  կետում՝  «Ա. Ուլիխանյան» բառերը  փոխարինել  «Ա. Զաքոյան» բառերով, «Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար» բառերը փոխարինել «Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի  տեղակալի   ժամանակավոր  պաշտոնակատար» բառերով.
2) որոշման  N 7  հավելվածի  2-րդ   կետում՝  «Ս. Միքայելյան» բառերը փոխարինել «Կ.Ասլանյան» բառերով, «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Շենգավիթի տարածքային բաժնի պետ» բառերը փոխարինել  «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Շենգավիթի տարածքային  բաժնի  պետի  տեղակալ»  բառերով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանա-տվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի  առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար  Կ.Արեյանը։
    

                                    ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
                                    ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                    Կ.ԱՐԵՅԱՆ