Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.09.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3100-Ա  20.09.2018թ.

 «ԵՐԵՎԱՆԻ  ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԱՆՎԱՆ Հ.161  ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»  ՊԵՏԱԿԱՆ  ՈՉ  ԱՌԵՎՏՐԱՅԻՆ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՎԱԾ ՏՆՕՐԵՆ ՑՈՂԻԿ ԳՈՒՐԳԵՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԵՏ  ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ   


Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության  կառավարության  2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» №319-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ  կետով, հիմք ընդունելով «Երևանի Գարեգին Նժդեհի անվան հ.161 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի 2018թ. սեպտեմբերի 11-ի նիստի հ.2 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի եզրակացությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝  13.09.2018թ.  h.12/13 զեկուցագիրը`
1.«Երևանի  Գարեգին Նժդեհի անվան հ.161 հիմնական դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Ցողիկ Գուրգենի Գրիգորյանի  հետ  2018 թվականի սեպտեմբերի 20-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով /20.09.2018թ.–20.09.2023թ./` ազատելով նրան նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից:


                                    ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
                                    ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                             Կ.ԱՐԵՅԱՆ