Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.09.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3215-Ա 06.09.2019թ.

 

ՖԼՈՐԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ֆլորա Մարգարյանի դիմումը՝ Կոմիտասի պողոտայի հ.37/5 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող տաղավարի (վարսավիրանոց) զբաղեցրած հողամասի համար (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 18.09.2009թ. հ.2768164 վկայական) կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
Կոմիտասի պողոտայի հ. 37/5 հասցեում գտնվող գույքի կադաստրային արժեքը կազմում է 2 282 516 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշման հավելվածի դրույթներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.08.2019թ. հ.18-06/1-Մ-9226 եզրակացությունը.
1. Լիազորել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար՝ Ա.Դանիելյանին, օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Ֆլորա Մարգարյանի հետ կնքել համաձայնագիր` Կոմիտասի պողոտայի հ. 37/5 հասցեում գտնվող տաղավարի (վարսավիրանոց) զբաղեցրած 19.6 քմ մակերեսով հողամասի համար 2004 թվականի հոկտեմբերի 7-ին կնքված հ.950/6-ՊՓ հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՝ ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը:».
2) պայմանագրի 5.5 ենթակետից հանել <<(և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու,)>>. բառերը.
3) պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.7 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
<<6.7 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված կամ դադարած՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա:>>.
4) պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
<<8. Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 19,6քմ մակերեսով տաղավարի զբաղեցրած հողամասի կադաստրային արժեքի 5 <<(հինգ)>> տոկոսը, որը 10496 ՀՀ դրամ է: Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 10710 ՀՀ դրամ:>>:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                          Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ