Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.09.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3216-Ա 06.09.2019թ.

 

ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ, ՆՈՐՔԻ 5-ՐԴ Մ/Շ Հ.16 ՇԵՆՔԻ ԴԻՄԱՑ ԳՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ 41.56ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՐԿՈՒ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԲԱԺԱՆԵԼՈՒ, 21.22ՔՄ ԵՎ 20.34ՔՄ ՄԱԿԵՐԵՍՆԵՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Էդիկ Իսախանյանի դիմումը՝ Նորքի 5-րդ մ/շ հ.16 հասցեում գտնվող շենքի դիմաց գտնվող, սեփականության իրավունքով Էդիկ Իսախանյանին պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 18.08.2005թ. հ.2003451 վկայական) զբաղեցրած հողամասը երկու առանձին գույքային միավորների բաժանելու, նոր վարձակալության պայմանագրեր կնքելու:
Նորքի 5-րդ մ/շ հ.16 հասցեում գտնվող ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 805454 ՀՀ դրամ:
Քննարկվող հողամասերը համապատասխանում են հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2 և 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված են նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, գտնվում են Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 7-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> օրենքի 46-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 12.08.2019թ. հ.18-06/1-Ի-459 եզրակացությունը.
1.Նորքի 5-րդ մ/շ հ.16 հասցեում գտնվող՝ 41.56քմ մակերեսով հողամասը բաժանել 21.22քմ և 20.34քմ մակերեսներով երկու առանձին գույքային միավորների։
2.ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար բնակավայրերի և ընդհանուր օգտագործման /դիտարկվող հողամասն ընդհանուր օգտագործման գոտում է/:
3.Լիազորել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հ.Մհրյանին` Երևանի քաղաքապետի անունից, Էդիկ Իսախանյանի հետ կնքել վարձակալության պայմանագրեր՝ 21.22 քմ և 20.34 քմ մակերեսներով գույքային միավորների բաժանված հողամասերի համար մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը ժամկետով, վարձակալության տարեկան վարձավճար սահմանելով տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 3 տոկոսի չափով:
4.Հողամասերի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծերով՝ չեղյալ համարելով 02.07.2005թ. թողարկված հ.6849-2005 գլխավոր հատակագիծը:
5.Սույն որոշման 1-ին կետում նշված՝ բաժանվող 21.22քմ և 20.34քմ մակերեսներով գույքային միավորին տրամադրել «Մառի փողոց, նրբանցք, հ.5 շենք, ավտոտնակ հ.6», «Մառի փողոց, նրբանցք, հ.5 շենք, ավտոտնակ հ.7» հասցեները։
6.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված՝ անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Նորք Նորք վարչական շրջանի ղեկավարին։
7.Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագրերում՝ պայմանագրի դադարեցումը գլխում անհրաժեշտ է նախատեսել նոր կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Վարձատուի կողմից սույն պայմանագրից միակողմանի հրաժարվելու դեպքում /քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 3-րդ մաս/ սույն կետին համապատասխան պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից՝ 3 ամիսը լրանալու հաջորդ օրը: Ընդ որում սույն պայմանագրի հիման վրա կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ենթակետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիմա վրա:».
8.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերի վարձակալության պայմանագրերը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքները՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
9. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
10. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
11. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ