Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.10.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  

3222-Ա  03.10.2018թ.

«ԹԻՎ 12 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ»  ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ  ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ  ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ  ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ
      
   

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով, հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 9-րդ կետով, 109-րդ հեդվածի 2-րդ կետով, հիմք ընդունելով «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի խնդրանքը, Երևանի քաղաքապետի տեղակալի 12.09.2018թ. հ.02/10-63093հ գրությամբ տրված դրական կարծիքը և հաշվի առնելով Երևանի քաղաքապետի 2017թ.  հուլիսի 26-ի հ.2524-Ա որոշումը.
1.Թույլատրել «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող, Երևանի Խուդյակովի փողոցում գտնվող շենքից (հ.2214985 վկայական)՝ 12.3քմ մակերեսով տարածքի համար «Կարինե Շաքարյան Գեորգիի» Ա/Ձ-ի հետ կնքել նոր վարձակալական պայմանագիր՝ մեկ տարի ժամկետով, առանց տարածքի գնման նախապատվության իրավունքի, ռեֆլեքսոթերապևտիկ ծառայություն մատուցելու նպատակով, հետևյալ պայմաններով.
1)հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի հ.125 որոշումը` տարեկան վարձավճարի չափը սահմանել 300.000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն.
2)սույն որոշման  1-ին կետի 1-ին ենթակետի դրույթները տարածվում են կողմերի միջև 2018 թվականի սեպտեմբերի 8-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ.  
3)վարձակալն իր միջոցների հաշվին պետք է կատարի նշված գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ կոմունալ ծառայությունների ձեռքբերման ծախսերը.
4)վարձակալության պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման.
5)վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են վարձակալի հաշվին.
2.Հանձնարարել «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենին.  
1)սույն որոշման համաձայն, ապահովել վարձակալության պայմանագրի կնքումը.
2)Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության ու անշարժ գույքի կառավարման վարչություններ ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները.
3)յուրաքանչյուր եռամսյակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչություն ներկայացնել տեղեկատվություն՝ պայմանագրով սահմանված վարձավճարի հավաքագրման վերաբերյալ,
4)ընդունել ի գիտություն, որ վարձակալի կողմից վարձատուին պատկանող գույքը կարող է օգտագործվել համապատասխան պայմանագիր կնքելու դեպքում։
3.Սույն որոշման  կատարման  կազմակերպումն  ու  պատասխանատվությունը  դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի  վրա։
4.Որոշման  կատարման  հսկողությունը  դնել Երևանի  քաղաքապետի տեղակալ  Դ.Օհանյանի վրա։


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ  ՏԵՂԱԿԱԼ                                               
ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                         Կ.ԱՐԵՅԱՆ