Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.10.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
3227-Ա  04.10.2018թ.

Մ.ԱՎԵՏԻՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.72/1 ՀԱՍՑԵՈՒՄ` ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ԳՐԻԳՈՐ ԹԱՇՉՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
      


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, «Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի  հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 17.05.2018թ. տրված հ.18-06/Օ-124 մասնագիտական եզրակացությունը, «ՍԵՅՍՄՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից 05.09.2018թ. տրված տեխնիկական եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձԻ դիմումները (03.04.2018թ. հ.Թ-430, 07.05.2018թ. հ.Թ-602).
1.Մ.Ավետիսյան փողոցի հ.72/1 հասցեում՝ սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն (սեփականության իրավունքի գրանցման 22.12.2017թ. տրված հ.22122017-01-0309 վկայական) հանդիսացող հողամասերում քաղաքացի Գրիգոր Թաշչյանի (անձնագիր AP 0523422 տրված 29.07.2016թ. 007-ի կողմից) կողմից ինքնակամ իրականացրած 254.5 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի) և ինքնակամ բացված դուռը 1/մեկ/ հատ ճանաչել օրինական։
2.Ընդունել ի գիտություն, որ.
1)կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2)շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3.Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի  N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 664300 (վեց հարյուր վաթսունչորս հազար երեք հարյուր) Հայաստանի Հանրապետության  դրամ օրինականացման վճարը.
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
5.Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                            
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                  Կ.ԱՐԵՅԱՆ