Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.10.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
3228-Ա  04.10.2018թ.

ԱԼԻԽԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.12 ՇԵՆՔ Հ.3  ՀԱՍՑԵՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՄԱՐԻՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 28-րդ կետով, «Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի  հ.5299-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 15.08.2018թ. տրված հ.18-06/ԲՕ-82 մասնագիտական եզրակացությունը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 10.08.2018թ. հ.ԱՏ-08/08/2018-1-0151 տեղեկանքը, համասեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումը (20.07.2018թ. հ.Կ-2220).
1. Ալիխանյան փողոցի հ.12 շենք հ.3 հասցեում քաղաքացի Մարինա Ավետիսյանի (անձնագիր 45 11 248221 տրված ՊՈԿՐՈՎՍԿՈՅԵ-ՍՏՐԵՇՆԵՎՈ շրջանի ք.Մոսկվայի Ռուսաստանի ԴՄԾՎ բաժանմունքի կողմից 12.05.2011թ.) կողմից ինքնակամ իրականացրած 96.47 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի /նկուղ/) (սեփականության իրավունքի գրանցման 08.06.2018թ. տրված հ.08062018-01-0287 վկայական) ճանաչել օրինական։
2.Ընդունել ի գիտություն, որ.
1)կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2)կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3.Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի  N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 1543520 (մեկ միլիոն հինգ հարյուր քառասուներեք հազար հինգ հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության  դրամ օրինականացման վճարը,
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
5.Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                     
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                  Կ.ԱՐԵՅԱՆ