Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.10.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
3229-Ա  04.10.2018թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ


Հաշվի առնելով Արթուր Արամյանի և Ռուզաննա Կարապետյանի համաձայնությունները, տրված Արղության փողոց հ.29շենքի հարևանությամբ Երևանի քաղաքապետի 2003թվականի հոկտեմբերի 29-ի հ.2089-Ա որոշմամբ վարձակալությամբ տրամադրված 58.3քմ մակերեսով հողամասի նկատմամբ ինքնակամ կառույց կառուցելու հիմքով 2004թ. փետրվարի 06-ին կնքված հ.53/6-ԱԳ հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագիրը լուծելու մասին և, նկատի ունենալով, որ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող Գրիբոյեդովի փողոց, հ.21/14 հասցեում գտնվող հողամասում կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցի և դրանով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հողամասի՝ սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, ինչպես նաև հաշվի առնելով այն փաստը, որ վարձակալված հողամասում առկա շինությունները քանդված են.
1.Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Գրիբոյեդովի փողոց, հ.21/14 հասցեում գտնվող 153.95քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ հասարակական շինություն, գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը  համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում է հողամասի և շինությունների հատակագծերը)։
2.Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները՝ հողամասի գործառական նշանակությունը  սահմանել հասարակական կառուցապատման։
3.Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել  կառույցն իրականացրած անձ՝ Էդրիս Քարիմի Զահրաբիին /նույնականացման քարտ հ.000572818, տրված 004կողմից 26.09.2013թ, ծնված 27.04.1970թ./։
4.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանին` ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը  ստանալուց հետո,  10-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
5.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանին՝ Արթուր Արամյանի և Ռուզաննա Կարապետյանի հետ 2004թ. փետրվարի 06-ին կնքված հ.53/6-ԱԳ հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր։
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                            Կ.ԱՐԵՅԱՆ