Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.10.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  

3231-Ա  04.10.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՐՇԱԼ ԽՈՒԴՅԱԿՈՎԻ ՓՈՂՈՑԻ Հ.74/1  ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԷԴԳԱՐ ԱՐՏՅՈՄԻ ՄԱՐԿՈՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Էդգար Արտյոմի Մարկոսյանի (ծնված 26.04.1981թ.) դիմումը։ Երևանի Մարշալ Խուդյակովի փողոցի հ.74/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 619.88քմ, որից 405.9քմ մակերեսով հողամասն Էդգար Արտյոմի Մարկոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (վկայական տրված 30.09.2016թ. հ.30092016-01-0093 )։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001  թվականը,  ՀՀ կառավարությանն  առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 14.09.2018թ հ.1-0274, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 27.09.2018թ. հ.18156 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմիճարտարապետության և քաղաքաշինության վարչության 17.09.2018թ. հ.20-Ել-989 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Մարշալ Խուդյակովի փողոցի հ.74/1 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ամապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով   «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>>  օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Մարշալ Խուդյակովի փողոցի հ.74/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Էդգար Արտյոմի Մարկոսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 405.9քմ մակերեսով հողամասին կից 213.38քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 213.38քմ մակերեսով հողամասի նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝ Հ. Մուրադյանի վրա։


    
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ      ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                         
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ       ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                        Կ.ԱՐԵՅԱՆ