Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.10.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

3233-Ա  04.10.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐ ԱՐԵՇԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.20/2  ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՈՐԱՅՐ ԹԵԼՄԱՆԻ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Նորայր Թելմանի Սեդրակյանի (ծնված 24.07.1973թ.) դիմումը։ Երևանի Նոր Արեշի 2-րդ փողոցի հ.20/2 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 142.97քմ, որից 86.1քմ մակերեսով հողամասը Նորայր Թելմանի Սեդրակյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 06.07.2018թ հ.1-0012, 10.08.2018թ. հ.1-0117,  21.02.2018թ. ժառանգության իրավունքի վկայագիրը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 06.04.2018թ. հ.7169 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 31.08.2018թ. հ.20-Ել-909 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Նոր Արեշի 2-րդ փողոցի հ.20/2 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Նոր Արեշի 2-րդ փողոցի հ.20/2   հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Նորայր Թելմանի Սեդրակյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 86.1քմ մակերեսով հողամասին կից 56.87քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 56.87քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Նոր Արեշի 2-րդ փողոցի հ.20 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Նոր Արեշ 2-րդ փողոց  հ.20/2 տուն>>։
4.ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Նոր Արեշի 2-րդ փողոցի հ.20/2 հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման։»
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝  Հ. Մուրադյանի վրա։
           

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ      ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                                        
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ       ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                      Կ.ԱՐԵՅԱՆ