Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.10.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  

3234-Ա  04.10.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.35/3 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՀԱԳՆ ՄՆԱՑԱԿԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 83.49ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Վահագն Մնացականի Վարդանյանի (ծնված 26.04.1981թ.) դիմումը։ Երևանի Նուբարաշենի 3-րդ փողոցի հ.35/3  հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 383.49քմ:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 06.06.2018թ. հ.1-0021,  «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 29.03.2018թ. հ.6428 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 24.07.2018թ. հ.20-Ել-695 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Նուբարաշենի 3-րդ փողոցի հ.35/3  բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով,  <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն և 2008 թվականի նոյեմբերի 13-ի հ.1328-Ն որոշումներով.
1.Վերականգնել Երևանի Նուբարաշենի 3-րդ փողոցի հ.35/3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վահագն Մնացականի Վարդանյանի սեփականության իրավունքը  բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 300քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 300քմ մակերեսով հողամասի և 383.49քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Նուբարաշենի 3-րդ փողոցի հ.35 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Նուբարաշեն  3-րդ փողոց հ.35/3 տուն>>։
3.Սույն որոշման 1-ին կետում նշված 300քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 83.49քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 9-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Վահագն Մնացականի Վարդանյանին։
4.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին` Երևանի քաղաքապետի անունից Վահագն Մնացականի Վարդանյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։
5.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
6.Ընդունել ի գիտություն, որ
1)ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հողամասի առուվաճառքի պայմանագրի վրա, եթե դրա բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, չի պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով,
2)հողամասի առուվաճառքի պայմանագիրն ենթակա է նոտարական վավերացման, եթե դրա պայմանները շարադրված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի  N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ դրանից ծագող իրավունքները <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում։
7.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
8.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
9.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝ Հ.Մուրադյանի վրա։




ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ      ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                             
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ       ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                               Կ.ԱՐԵՅԱՆ