Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.10.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  

3235-Ա  04.10.2018թ.
                                   
ԵՐԵՎԱՆԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.44  ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ
ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌԵԳԻՆԱ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ռեգինա Անդրանիկի Ստեփանյանի (ծնված 23.08.1947թ.) դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև  2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 15.09.2017թ. հ.1-0368, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 26.09.2017թ. հ.11465 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 27.09.2017թ. հ.20-Ել-958 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Ազատամարտիկների պողոտայի հ.44  հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է  հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով,  <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>>  օրենքի 1-ին հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Ազատամարտիկների պողոտայի հ.44  հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ռեգինա Անդրանիկի Ստեփանյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 104.0քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 104.0քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված   հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝  Հ. Մուրադյանի վրա։


     

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ      ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                      
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ       ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                   Կ.ԱՐԵՅԱՆ