Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.10.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  

3236-Ա  04.10.2018թ.
                            
ԵՐԵՎԱՆԻ ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՓՈՂՈՑԻ 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.44/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԻԳՈՐ ՍԵՐՅՈԺԱՅԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գրիգոր Սերյոժայի Գրիգորյանի (ծնված 10.02.1954թ.) դիմումը։ Երևանի Բագրատունյաց փողոցի 3-րդ նրբանցքի հ.44/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 317.42քմ, որից 249.04քմ( 12.04.2007թ.հ.1810 հողբաժանման պայմանագրով 246.0 քմ) մակերեսով հողամասը Գրիգոր Սերյոժայի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 09.04.2018թ. հ.1-0306, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 01.02.2018թ. հ.424 գրությունները, 27.01.2005թ.հ.1462, 27.01.2005թ.հ.1463, 21.06.2018թ հ.6528 ժառանգության իրավունքի վկայագրերը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 27.07.2018թ. հ.20-Ել-723 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Բագրատունյաց փողոցի 3-րդ նրբանցքի հ.44/1  տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ  կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի հ.1328-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշումներով.
1.Վերականգնել Երևանի Բագրատունյաց փողոցի 3-րդ նրբանցքի հ.44/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գրիգոր Սերյոժայի Գրիգորյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 249.04քմ(որից 96.0քմ մակերեսով հողամասն ընդհանուր համատեղ սեփականություն է Ալեքսան Արկադիի Ասատրյանի, Տաճատ Արկադիի Ասատրյանի և Նաիրա Արկադիի Ասատրյանի հետ) մակերեսով հողամասին կից 68.38քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 68.38քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Բագրատունյաց փողոցի 3-րդ նրբանցքի հ.44 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝  << Բագրատունյաց փողոց 3-րդ նրբանցք հ.44/1 տուն>>։
4.ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Բագրատունյաց փողոցի 3-րդ նրբանցքի հ.44/1 հասցեի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝  Հ. Մուրադյանի վրա։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ      ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                       
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ       ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                             Կ.ԱՐԵՅԱՆ