Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.10.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  

3237-Ա  04.10.2018թ.
                                 
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի Հ.4287-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
           
       

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 28.08.2018թ. 20-ել-885 եզրակացությունը.
1.Երևանի քաղաքապետի 2010 թվականի սեպտեմբերի 15-ի «Երևանի Քանաքեռի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի հ.25/2 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Արմենուհի Գուրգենի Մելքոնյանի, Սարգիս Գուրգենի Մելքոնյանի, Մանուկ Ռաֆայելի Մելքոնյանի, Գուրգեն Ռաֆայելի Մելքոնյանի, Արմեն Ռաֆայելի Մելքոնյանի, Զիրվարդ Արամի Մելքոնյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.4287-Ա որոշման նախաբանում «669.47» թիվը փոխարինել «651.11» թվով, 1-ին կետում «280.89» թիվը փոխարինել «262.53» թվով:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ      ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                             
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ       ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                      Կ.ԱՐԵՅԱՆ