Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.10.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

3238-Ա  04.10.2018թ.
                                  
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի Հ.4037-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ


             
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  օրենքի 63–րդ հոդվածով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով  ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 19.10.2006թ. հ.2-2806 վճիռը, անշարժ գույքի կադաստրի պետական 12.01.2018թ հ.  Կ-09/01-2018-2-0250 կոմիտեի որոշումը.
1.Անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 2017 թվականի նոյեմբերի 14-ի «Երևանի Մյասնիկյան պողոտայի հ.9/9 բնակելի տան և հողամասի նկատմամբ Գագիկ Կարապետի  Յուխանյանի իրավունքները  վերականգնելու, 61.33քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ. 4037-Ա  որոշումը:
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ ետ վերադարձնել քաղաքացի Գագիկ Յուխանյանի կողմից Երևան քաղաքի բյուջեի N900012211320 հաշվեհամարին վճարված 1010474 (մեկ միլիոն տասը հազար չորս հարյուր յոթանասունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։                                          




ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ      ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                   
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ       ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                           Կ.ԱՐԵՅԱՆ