Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.09.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3255-Ա 06.09.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱԲԿԻՐ ՆԱԽԱԳԻԾ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՈՒ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 83-րդ և 84-րդ հոդվածներով.
1. Հաստատել Երևանի «Արաբկիր նախագիծ» փակ բաժնետիրական ընկերության 2019 թվականի եկամուտների ու ծախսերի և դրամական միջոցների հոսքերի նախահաշիվները` համապատասխանաբար համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հանձնարարել Երևանի «Արաբկիր նախագիծ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին.
1) հաշվետու ժամանակաշրջանի վերջին նախատեսված դրամական միջոցների ազատ մնացորդներն օգտագործել բացառապես Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության հետ համաձայնեցնելուց հետո,
2) բացառել ընկերության եկամուտների ու ծախսերի և դրամական միջոցների հոսքերի նախահաշիվներով նախատեսված հոդվածների գծով գերածախսերը։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի և Երևանի «Արաբկիր նախագիծ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հր.Սարգսյանի վրա:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ