Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.09.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3256-Ա 06.09.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 3757-Ա ԵՎ
N 3758-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 38-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով հողային օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասը և «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը.
1. Անվավեր ճանաչել՝
1) Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման գործընթացների կանոնակարգման մասին» N 3757-Ա որոշման N 2 հավելվածի 34-րդ կետի 3-րդ ենթակետը.
2) Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (աճուրդների և մրցույթների) կազմակերպումն ու անցկացումը կանոնակարգելու մասին» N 3758-Ա որոշման N 3 հավելվածի 30-րդ կետի 3-րդ ենթակետը:
2. Սահմանել, որ սույն որոշման գործողությունը տարածվում է Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի N 3757-Ա և N 3758-Ա որոշումների ընդունման պահից:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                              Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ