Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.09.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3260-Ա 09.09.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի Հ.613-Ա ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի Հ.1803-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով.
1. Երևանի քաղաքապետի 2013 թվականի փետրվարի 15-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.613-Ա որոշման 3-րդ կետում և 2018 թվականի մայիսի 8-ի հ.1803-Ա որոշման 4-րդ կետում «Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյանին» և «Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանին» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մհեր Աղաբեկյանին» բառերով։
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                 Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ