Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.10.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3265-Ա 19.10.2020թ.

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 59-րդ և 67-րդ հոդվածներով.
1.Թույլատրել Երևանի ենթակայության «Թիվ 16 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն)` վերջինիս հաշվապահական հաշվեկշռում հաշվառված «Ռ-40» ռենտգեն և «Առման-1 8ЛЗД» շարժական ռենտգեն սարքավորումներն օտարել աճուրդով՝ մեկնարկային գին ընդունելով «Բի Էս Թի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գնահատված շուկայական արժեքները, մասնավորապես՝ «Ռ-40» ռենտգեն սարքավորման համար՝ 800.0 հազար ՀՀ դրամ և «Առման-1 8ЛЗД» շարժական ռենտգեն սարքավորման համար՝ 50.0 հազար ՀՀ դրամ:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի և Ընկերության տնօրենի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Հարությունյանի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ