Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.09.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3266-Ա 09.09.2019թ.

 

ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ Վ.ՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.38 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԼՈՒՍՅԱ ՎԱՐԱԶԴԱՏԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ, ՆԵԼԼԻ ՎԱՐԱԶԴԱՏԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ, ԳԵՎՈՐԳ ՎԱՐԱԶԴԱՏԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԵՎ ԳԵՂԱՄ ՎԱՐԱԶԴԱՏԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 16.07.2019թ. տրված հ.18-06/Օ-308 մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «Արմեն Մելիքյան» ԱՁ-ի կողմից 17.05.2019թ. տրված տեղեկանքը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձանց դիմումները (22.05.2019թ. հ.Մ-6176, 17.06.2019թ. հ. Մ-7265).
1. Երևան, Աջափնյակ Վ.Ռուստամյան փողոցի հ.38 հասցեում՝ ընդհանուր բաժնային սեփականություն (սեփականության իրավունքի գրանցման 12.04.2019թ. հ.12042019-01-0231 վկայական) հանդիսացող հողամասում քաղաքացիներ Լուսյա Վարազդատի Մելքոնյանի, Նելլի Վարազդատի Մելքոնյանի, Գևորգ Վարազդատի Մելքոնյանի և Գեղամ Վարազդատի Մելքոնյանի կողմից ինքնակամ իրականացված 40.32 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն՝ 35.45 քառ.մետր, օժանդակ շինություն՝ 3.96 քառ.մետր, աստիճան՝ 0.73 քառ.մետր, պարիսպ՝ 0.18 քառ.մետր) ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 104832 (մեկ հարյուր չորս հազար ութ հարյուր երեսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                             Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ