Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.10.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3267-Ա 19.10.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ Հ.36 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ԵՎ
«ԵՐԵՎԱՆԻ Հ.49 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Երևանի հ.36 մանկապարտեզ» և «Երևանի հ.49 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների /այսուհետ՝ Կազմակերպություններ/ Երևան քաղաքի համապատասխանաբար՝ Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի հ.14 և 16-րդ թաղամասի Մելքումովի փողոց հասցեներում գտնվող շենքերի հիմնանորոգման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը, հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 14-րդ հոդվածի, ինչպես նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 61-րդ հոդվածի դրույթները.
1.Ժամանակավորապես դադարեցնել Կազմակերպությունների գործունեությունը՝ համաձայն հավելվածի:
2.Հանձնարարել Կազմակերպությունների տնօրեններին՝ հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում Երևանի քաղաքապետին զեկուցել Կազմակերպությունների գործունեությունը վերսկսելու մասին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Կազմակերպությունների տնօրենների վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:
5. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                         Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ