Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.10.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
3274-Ա  10.10.2018թ.      

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱԲԿԻՐ  ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ  ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հ. Վարդանյանի դիմումը և ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 89-րդ հոդվածով և 102-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ՝
1.Հովհաննես Վարդանյանին՝ 2018 թվականի հոկտեմբերի 10-ից ազատել Երևանի  Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններից:
2.Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումը դնել նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Միսկարյանի վրա:


           

                            ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                           
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                          Կ.ԱՐԵՅԱՆ