Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.09.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3274-Ա 10.09.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի Հ.2300-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածով, հիմք ընդունելով Անաիդա Հակոբյանի դիմումը և Հասմիկ Հակոբյան–Նավարրոյի ներկայացված անձնագիրը.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի հուլիսի 2-ի <<Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.8 քանդման ենթակա չորրորդ կարգի վթարային շենքի հ.63, 64, 65 բնակարանների սեփականատերեր Անաիդա, Հասմիկ և Արսեն Հակոբյաններին վերաբնակեցնելու և բնակարան հատկացնելու մասին>> հ.2300-Ա որոշման մեջ «Հասմիկ Հակոբյան» բառերը փոխարինել «Հասմիկ Հակոբյան-Նավարրո» բառերով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                          Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ