Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.10.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

 3275-Ա  10.10.2018թ.       

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  2018 ԹՎԱԿԱՆԻ  ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի  Հ.2880-Ա  
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ  հոդվածի պահանջները և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով և 49-րդ հոդվածով.
1.Երևանի քաղաքապետի 2018 թվականի օգոստոսի 20-ի «Արթուր  Կարապետյանի  հետ  կնքված  հողամասի վարձակալության պայմանագրի  գործողության  ժամկետը  երկարացնելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, հասցե տրամադրելու  մասին» հ.2880-Ա որոշման 1-ին պարբերությունում՝ «2076438» թիվը  փոխարինել «2076439» թվով:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա  ժամկետում։
3.Որոշման կատարման  կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր  վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի վրա:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:
 

                                     
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                              
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                         Կ.ԱՐԵՅԱՆ