ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.10.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

3294-Ա  10.10.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՇԵՐԱՄԻ ՓՈՂՈՑԻ Հ.27 ՇԵՆՔԻ Հ.50՝ 77.84 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Լաուրա Սիմոնյանի դիմումը՝ Երևանի Շերամի փողոցի հ.27 շենքի հ.50՝ 77.84քմ  ընդհանուր մակերեսով բնակարանը մասնավորեցնելու մասին:
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով, 48-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի կանոններով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետը.
1.Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 29.06.2018թ. հ.29062018-01-0092 վկայական), Երևանի Շերամի փողոցի հ.27 շենքի հ.50՝ 77.84 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել նույն բնակարանի բնակիչներ՝ Լաուրա Սիմոնյանին և Հմայակ Սիմոնյանին (2 անձ, այսուհետև նվիրառուներ)՝ որպես ընտանիքի անդամների ընդհանուր համատեղ սեփականություն:
2.Լիազորել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Ալեքսանյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուների  հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:
3.Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուների կողմից:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վաչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                         
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                      Կ.ԱՐԵՅԱՆ