Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.09.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3304-Ա 12.09.2019թ.


«ԹԻՎ 1 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 59-րդ և 67-րդ հոդվածներով, հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 9-րդ մասով, 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով «Թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի խնդրանքը, «ԲԻ ԷՍ ԹԻ» ՍՊԸ-ի կողմից 16.08.2019թ տրված հ.Ա19/206 գնահատման հաշվետվությունը, Երևանի քաղաքապետի տեղակալի՝ 27.08.2019թ. հ.02/10-75241հ գրությամբ տրված դրական կարծիքը և հաշվի առնելով Երևանի քաղաքապետի 2016թ. հունիսի 20-ի հ.2256-Ա որոշումը.
1. Թույլատրել «Թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի սեփականությունը հանդիսացող Երևանի Լեոյի փողոցի թիվ 17 հասցեում գտնվող շենքի տարածքից (հ.2816258 վկայական) 28քմ մակերեսով տարածքի համար «Թեոֆարմա» ՍՊԸ հետ կնքել վարձակալական պայմանագիր՝ մեկ տարի ժամկետով, առանց տարածքի գնման նախապատվության իրավունքի՝ դեղատնային գործունեություն իրականացնելու նպատակով, հետևյալ պայմաններով։
1) հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի հ.125 որոշումը` տարեկան վարձավճարի չափը սահմանել 1.200,000.0 ՀՀ դրամ /ներառյալ ԱԱՀ/.
2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի դրույթները տարածվում են կողմերի միջև 2019 թվականի հունիսի 21-ից ծագած հարաբերությունների նկատմամբ.
3) վարձակալն իր միջոցների հաշվին պետք է կատարի նշված գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ կոմունալ ծառայությունների ձեռքբերման ծախսերը.
4) վարձակալության պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման.
5) վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են վարձակալի հաշվին:
2. Հանձնարարել «Թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենին.
1) ապահովել սույն որոշման համաձայն վարձակալության պայմանագրի կնքումը,
2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության ու անշարժ գույքի կառավարման վարչություններ ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները.
3) յուրաքանչյուր եռամսյակ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչություն ներկայացնել տեղեկատվություն՝ պայմանագրով սահմանված վարձավճարի հավաքագրման վերաբերյալ,
4) ընդունել ի գիտություն, որ վարձակալի կողմից վարձատուին պատկանող գույքը կարող է օգտագործվել համապատասխան պայմանագիր կնքելու դեպքում։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Հարությունյանի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                       Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ