ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.09.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3310-Ա 13.09.2019թ.


ԳՈՎԱԶԴՆԵՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ
ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գովազդի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Երևանի քաղաքապետի 2017 թվականի հունվարի 16-ի հ.49-Ա որոշմամբ, Երևանի քաղաքապետի 2017 թվականի հուլիսի 19-ի հ. 444-Ա և 2019 թվականի փետրվարի 27-ի հ. 152-Ա կարգադրություններով, հաշվի առնելով սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող համայնքային հանձնաժողովի 2019 թվականի սեպտեմբերի 4-ի նիստի արձանագրությունը.
1. Սույն որոշման հավելվածում ներկայացված գովազդները ճանաչել սոցիալական բնույթի գովազդներ:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Հարությունյանի վրա:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                         Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ