Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.09.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3373-Ա 18.09.2019թ.

 

ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ. 175 ՇԵՆՔԻ Հ. 4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ
ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Գոռհակ Թրեյդ» ՍՊԸ-ի լ/ա Հովհաննես Կարաքեհյանի դիմումը՝ Բաշինջաղյան փողոցի հ.175 շենքի հ.4 հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագիրը լուծելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 21.02.2019թ. հ. 21022019-01-0231 վկայականը:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 05.09.2019թ. հ.18-06/1-Կ-3979 եզրակացությունը.
1.Լիազորել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գ. Բաբայանին` Բաշինջաղյան փողոցի հ.175 շենքի հ. 4 հասցեում գտնվող ավտոտնակը «Գոռհակ Թրեյդ» ՍՊԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապամոնտաժելուց հետո, Երևանի քաղաքապետի անունից, «Գոռհակ Թրեյդ» ՍՊԸ-ի հետ կնքել համաձայնագիր` Երևանի քաղաքապետի 2004 թվականի սեպտեմբերի 17-ի հ.1819-Ա որոշման հիման վրա, Բաշինջաղյան փողոցի հ.175 շենքի հ.4 հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած՝ 26.0քմ մակերեսով հողամասի համար 2004 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված հողի վարձակալության հ.1480/6ՊՓ պայմանագիրը լուծելու մասին:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքի դադարումը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ