Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.11.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3428-Ա  14.11.2018թ.

  ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի Հ.7684-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի  26.10.2018թ. 20/2 N Ե- 642 գրությունը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2009 թվականի օգոստոսի 15-ի «Սարի Թաղի 14-րդ փողոցի հ.15 հասցեի բնակելի տանը կից  հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Մարինա Համայակի Համբարձումյանի, Ռոմելա Համբարձումի Բալասանյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին» հ.7684-Ա որոշման          
1) վերնագիրը, նախաբանը, 1-ին,4-րդ կետերը «հ.15» բառերից հետո լրացնել «հ.15/2» բառերով,
2) վերնագրում «հասցեի բնակելի տանը» բառերը փոխարինել «հասցեների բնակելի տներին» բառերով, նախաբանում, 1-ին կետում «հասցեում» բառը փոփարինել «հասցեներում» բառերով,
3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.Սարի Թաղի 14-րդ փողոցի հ.15 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե «Մարինա Համայակի Համբարձումյանին պատկանող բնակելի տանը տրամադրել հասցե Սարի Թաղի 14-րդ փողոցի հ.15 տուն,  Ռոմելա Համբարձումի Բալասանյանին  պատկանող բնակելի տանը՝ Սարի Թաղի 14-րդ փողոցի հ.15/2 տուն»»։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ