Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.11.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3429-Ա  14.11.2018թ.

  ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 04-Ի Հ.3660-Ա  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով 2018 թվականի սեպտեմբերի երեքի ըստ օրենքի  ժառանգության իրավունքի N 578 վկայագիրը,  քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2010 թվականի օգոստոսի 4-ի «Երևանի Արին Բերդի փողոցի 2-րդ նրբանցքի հ.62 բնակելի տան և հողամասի նկատմամբ Ֆրունզե Վոլոդյայի Բարեղամյանի իրավունքները վերականգնելու, 59.18քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.3660-Ա որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին, 2-րդ, 3-րդ, 8-րդ կետերում «Ֆրունզե Վոլոդյայի Բարեղամյանի» բառերը փոխարինել «Վեհանուշ Զաքարի Դադայանի» բառերով, նախաբանի 1-ին պարբերությունում «Ֆրունզե Վոլոդյայի Բարեղամյանի (ծնված 17.06.1958թ.)» բառերը փոխարինել «Վեհանուշ Զաքարի Դադայանի  ( ծնված 25.05.1959թ.)» բառերով:
2.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին՝ Երևանի քաղաքապետի անունից Վեհանուշ Զաքարի Դադայանի հետ կնքել հողամասի առքուվաճառքի պայմանագիր:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ