Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.11.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3430-Ա  14.11.2018թ.

  ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի Հ.1014-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով 14.04.2016թ. ըստ կտակի ժառանգության իրավունքի N 1107 վկայագիրը, քաղաքացու դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2018 թվականի մարտի 21-ի «Երևանի Նոր Արեշի 8-րդ փողոցի հ.10/3  բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Անժելա Վազգենի Քալաշյանի, Կարինե Վազգենի Քալաշյանի, Անահիտ Վազգենի Քալաշյանի, Ժորա Արտաշի Քալաշյանի իրավունքները վերականգնելու, 11.07քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.1014-Ա որոշման վերնագրից, նախաբանից, 1-ին, 2-րդ, 3-րդ կետերից հանել «Կարինե Վազգենի Քալաշյանի, Անահիտ Վազգենի Քալաշյանի, Ժորա Արտաշի Քալաշյանի» բառերը նախաբանից հանել «Կարինե Վազգենի Քալաշյանի (ծնված 28.11.1962թ.),Անահիտ Վազգենի Քալաշյանի (ծնված 15.01.1959թ), Ժորա Արտաշի Քալաշյանի (ծնված 08.09.1948թ.)» բառերը, նախաբանի 2-րդ պարբերությունում «24.08.2011թ. ժառանգության իրավունքի վկայագիրը» բառերը փոխարինել «14.04.2016թ. ըստ կտակի ժառանգության իրավունքի N 1107 վկայագիրը» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

       

  ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ