Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.11.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3436-Ա  14.11.2018թ.

 ՄԱՆՎԵԼ ՋԱՎԱԴՅԱՆԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ  ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 


Հիմք ընդունելով Մ. Ջավադյանի դիմումը և ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 89-րդ հոդվածով և 102-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ՝
1.Մանվել Ջավադյանին՝ 2018 թվականի նոյեմբերի 14-ից ազատել Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններից:
2.Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր  պաշտոնակատարի պարտականությունների կատարումը դնել նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար  Սամվել Ղումաշյանի  վրա:


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                                                                Հ .ՄԱՐՈՒԹՅԱՆ