Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.11.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3437-Ա  14.11.2018թ.

  ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ  ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Ա. Սարգսյանի դիմումը և ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 89-րդ հոդվածով և 102-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ՝
1.Արմեն Սարգսյանին՝ 2018 թվականի նոյեմբերի 14-ից ազատել Երևանի  Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններից:
2.Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումը դնել նույն վարչական  շրջանի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար  Հովհաննես Ղալեչյանի  վրա:


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ