Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ
 
3471-Ա  04.10.2017թ.


ԿՈՄԻՏԱՍԻ ՊՈՂՈՏԱ Հ.16 ՇԵՆՔԻ Հ.27 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻ ՋՆԴԻ ԱՄԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ և 26-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 25.09.2017թ. տրված հ.18-06/ԲՕ-61 մասնագիտական եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումը (13.09.2017թ. հ.Ա-6832).
1.Կոմիտասի պողոտա հ.16 շենքի հ.27 հասցեում՝ քաղաքացի Ջնդի Ամարյանի (անձնագիր AM 0290476 տրված 06.05.2011թ. 004-ի կողմից, ք. Երևան, Գուլակյան փողոցի հ.80 շենքի հ.1ա) կողմից ինքնակամ իրականացրած 4.41 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի /աստիճանավանդակ/) ինքնակամ բացված դուռը 1/մեկ/ հատ (սեփականության իրավունքի գրանցման 07.04.2005թ. տրված հ.1483212 վկայական, որակավորման վկայական հ.0181 տրված 28.04.2012թ.) ճանաչել օրինական։
2.Ընդունել ի գիտություն, որ.  
3.1)կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2)կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4.Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի  N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 27591 (քսանյոթ հազար հինգ հարյուր իննսունմեկ) Հայաստանի Հանրապետության  դրամ օրինականացման վճարը,
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
5.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է  ուժը կորցրած։
6.Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
7.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։

 


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                           Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ