Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

05.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ
 
3474-Ա  04.10.2017թ.

 

ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ
ԱՆՎՃԱՐ  ԿԱՅԱՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆՆԵՐ
ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի հունիսի 24-ի N 190-Ն որոշման 1-ին և  2-րդ կետերին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժվելու դժվարություն ունեցող հաշմանդամ կամ այդպիսի հաշմանդամներ փոխադրող տրանսպորտային միջոց ղեկավարող անձանց դիմումները.
1.Սույն որոշման հավելվածում նշված անձանց, 2017 թվականի համար, տրամադրել ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն:
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի.
1)տրանսպորտի վարչության պետին` սույն որոշման 1-ին կետում նշված անձանց տրամադրել անվճար կայանման թույլտվության կտրոններ.
2)ֆինանսական վարչության պետին` սույն որոշման առաջին կետում նշված անձանց համար վճարել ավտոկայանատեղի վճարը Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեից:
3.Տեղեկացնել սույն որոշման հավելվածում նշված անձանց, որ 2018 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել սկսած 2017թ. դեկտեմբերի 1-ից:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի, ֆինանսական վարչությունների և քարտուղարության պետերի վրա:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանը:



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ