Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

05.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ

3475-Ա  05.10.2017թ.

ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐԱԳԱՎԻԹԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ Հ.126/12 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ
ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԴՐԱՆԻԿ ԳԱՌՆԻԿԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Անդրանիկ Գառնիկի Գասպարյանի (ծնված 25.01.1948թ.)  դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1970 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 04.03.2015թ. հ.1-0013, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 01.06.2015թ. հ.4476 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 13.05.2015թ. հ.20-Ել-550 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Նորագավիթի 1-ին փողոցի հ.126/12 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության  2005 թվականի դեկտեմբերի 29-ի  հ.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Նորագավիթի 1-ին փողոցի հ.126/12 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Անդրանիկ Գառնիկի Գասպարյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 68.4քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 68.4քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Երևանի Նորագավիթի 1-ին փողոցի հ.126 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Նորագավիթ 1-ին փողոց  հ.126/12 տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝  Հ. Մուրադյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                 Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ