Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

05.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ

  3476-Ա  05.10.2017թ.

ՆՈՐԱԳԱՎԻԹԻ 6-ՐԴ ՓՈՂՈՑԻ 2-ՐԴ ՓԱԿՈՒՂՈՒ Հ.15/2 ՀԱՍՑԵՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՍԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10 և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, կառույցը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 25.07.2017թ. տրված հ.18-06/Օ-179 մասնագիտական եզրակացությունը, ՀՀ շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազոտում և շինարարության որակի տեխնիկական հսկողություն «Հուսալի Կամար» ՍՊԸ-ի կողմից 24.08.2017թ. տրված հ.123/17 տեխնիկական եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումը (07.07.2017թ. հ.Հ-4599).
1. Նորագավիթի 6-րդ փողոցի 2-րդ փակուղու հ.15/2 հասցեում՝ սեփականության իրավունքով (սեփականության իրավունքի գրանցման 22.05.2017թ. տրված հ.22052017-01-0250 վկայական, որակավորման վկայական հ.0143 տրված 29.03.2012թ.) քաղաքացի Արսեն Աբրահամյանին (անձնագիր AM 0676487 տրված 24.03.2012թ. 003-ի կողմից, ք. Երևան, Նորագավիթի 6-րդ փողոց, 2-րդ փակ., տուն հ.15) պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 68.3 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի) ճանաչել օրինական։
2.Ընդունել ի գիտություն, որ.
1)կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2)շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի  N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 143430 (մեկ հարյուր քառասուներեք հազար չորս հարյուր երեսուն) Հայաստանի Հանրապետության  դրամ օրինականացման վճարը.
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է  ուժը կորցրած։
5.Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։
 



ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                           Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ