Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

05.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ


   3477-Ա  05.10.2017թ.


<<ԱՐՄԷՔՍՊԵՐՏԻԶԱ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ  ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ  ԺԱՄԿԵՏԸ   ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ   ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

                                                                                                 

Վարչական  ակտի  ընդունման  համար հիմք  է հանդիսացել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի գրությունը` Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի հ.26 հասցեում գտնվող շենքից, վարձակալության իրավունքով տրամադրված՝ 299,8քմ մակերեսով տարածքի համար կնքված վարձակալության պայմանագրի  գործողության  ժամկետը  երկարացնելու  մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական  օրենսգրքի 466-րդ և 468-րդ  հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2016թ.  դեկտեմբերի 21-ի  հ.648-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 33-րդ կետի 2-րդ ենթակետով.
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ  սահմանված  կարգով,  Երևանի  քաղաքապետի  անունից, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի <<Արմէքսպերտիզա>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության  հետ կնքել  համաձայնագիր` Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի հ.26 հասցեում գտնող շենքից, 299,8քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի համար 15.10.2012թ. կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության հ.3638 պայմանագրի  գործողության  ժամկետը  երկարացնելու  և  դրանում փոփոխություն կատարելու մասին` ներառելով  պայմանագրի  հետևյալ փոփոխությունը.
1)պայմանագրի 1-ին կետի 1.2-րդ ենթակետում՝ <<2017>> թիվը փոխարինել <<2022>> թվով:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն  որոշումը  կարող է  վարչական  կարգով  բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ Հայաստանի  Հանրապետության  վարչական դատարան՝   երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի  քարտուղարը:



ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ